Կանխվել է «Իսլամական պետություն» իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության (ԻՊ) գործունեության անուղղակի ազդեցության հերթական փորձը: Կանադայի հատուկ ծառայությունները ձերբակալել են Տորոնտոյում ահաբեկչական հարձակումներ նախաձեռնած, իրեն ԻՊ-ի կողմնակից հռչակած 33-ամյա պակիստանցի Ջահանզբեք Մալիքին, ով ծրագրել էր Տորոնտոյում ԱՄՆ-ի հյուպատոսության և մի շարք այլ հաստատությունների պայթեցումը: Հետաքննության ընթացքում նաև պարզվել է, որ Մալիքը մարտական նախապատրաստություն է անցել Լիբիայի տարածքում տեղակայված ծայրահեղականների մարզման ճամբարներից մեկում:
Վստահաբար, ԻՊ-ի դեմ վերջին շրջանում առավել ակտիվացած ռազմագործողություններին զուգընթաց կառույցի կողմից ուղղակիորեն ծրագրված և ոչ միայն, նմանատիպ միջադեպերն առավել հաճախակի կդառնան:
Արմեն Պետրոսյան