Ըստ վիճակագրական տվյալների' 2009-ից եվրոպական երկրներից ՀՀ մտնող ներդրումները ունեցել են նվազող միտում, իսկ 2013-ին եղել է ամենացածր մակարդակը 2007 թվականից ի վեր:


Իհարկե հարց է առաջանում, ինչու՞ են նվազում օտարերկրյա ուղակի ներդրումները Եվրոպայից:


Այս հարցի շուրջ կարծիքները տարբեր են: Սակայն անհրաժեշտ է քննարկել բոլոր հնարավոր տարբերակները, իսկ այն կապել ԵԱՏՄ անդամակցելու հետ կարծում եմ սխալ է:


Այսօր Վաչե Գաբրիելյանը Tert.am-ի հետ հարցազրույցում նշեց, որ 2009-2010 թվականներին ԵԱՏՄ մասին չէր խոսվում, բայց շարունակվում էր անկումը:Ըստ նրա իրականում խնդիր կա տարածաշրջանային տնտեսական զարգացման հետ և նույն խնդիրը եղել է 98 թվականից հետո՝ անկախ նրանից, թե ինչպիսին էր տնտեսության վիճակը, մեր երկրին ներդրողները նայում էին ընդհանուր ռիսկի պրիզմայով:


Կարծում եմ մենք պետք է ընդունենք համատեղության տարբերակը, քանի որ ԵԱՏՄ մի քանի պաշտոնյաներ մի քանի անգամ արձանագրել են, որ պատրաստ են սերտ համագործակցության ԵՄ-ի հետ և օրինակ՝ ունենալ շուկա Վլադիվոստոկից մինչև Լիսաբոն: Իսկ այս դեպքում ՀՀ կարող է կամուրջ հանդիսանալ,ինչը մեր տնտեսության համար շատ կաևոր նշանակություն կունենա:

 

 

Հայկ Համբարձումյան