Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը որոշում է կայացրել արգելել RF-4 հետախուզական ինքնաթիռների թռիչքները, ինչը կապված է վերջին օրերին տեղի ունեցած պատահարների հետ, երբ 3 ինքնաթիռներ էին վայր ընկել:
Թուրքիան նախատեսում է դրանք փոխարինել F-16 ինքնաթիռներով, որոնք կիրականացնեն նաև հետախուզական թռիչքներ: Ի դեպ, 2012 թ. հունիսին սիրիական կառավարական ուժերը խոցել էին նույն թուրքական ինքնաթիռից:
Լևոն Հովսեփյան