Այս ստատուսից հետո միգուցե ես ազգի դավաճան հայտարարվեմ, բայց... երեխա բերելը ինքնանպատակ չպետք է լինի....


Չեմ հիշում գրել եմ սրա մասին, թե չէ, բայց հիմա էլի կգրեմ: Անընդհատ նայում եմ այս կամ այն ծանր պայմաններում ապրող ընտանիքների մասին պատմող պատմություններ, ունենում են 10 նույնիսկ 20 տարվա պատմություն, բայց տեսնում ես, թե ինչպես են փոքրիկներ իրենց ընտանիքում հայտնվում:
Ես շատ շատ եմ սիրում երեխաների (զարմիկներս ու զարմուհիներս մեծանան նաղդ կհաստատեն), ես էլ եմ կողմ, որ բնակչությունը պետք է շատանա ու լիքը երեխաներ պետք է ծնվեն, բայց....


Չի կարելի, երբ հասկանում ես, որ քո տան ու սոցիալական վիճակը ծայրահեղ ծանր է, անընդհատ երեխա ունենաաս՝ 4-7-10... Աստված պահպանի ձեր երեխաներին, որոնք լուս աշխարհ են եկել համեմատաբար ոչ ծանր պայմանների ժամանակ, բայց հարգելիներս, չի կարելի, տեսնելով, որ սկի էղածին յոլա չեք տանում, ինքնանպատակ երեխա ծնել, ախր դուք դրանով լավություն չեք անում նրանց ու ոչ էլ ձեզ: Գիտեմ, հիմա շատերիդ դուր չի գա այս գրառումս, բայց միևնույն է, ես դեմ եմ այն գաղափարախոսույթանը, որ երեխայա էլի կծնվի կմեծանա, ոնց որ էս մնացած երեխաներս մեծացան.... չի կարելի... սխալա, էտ երեխային լավություն չեք անում:


Վառեք ինձ, բայց եթե, մարդ չի կարողանում պահել իր 3 երեխայի, պետք չի 12 էլ իրար հետևից բերել ու թողել բախտի քմահաճույքին:


Էս վերջերս ինչքան տխուր պատմություններ եմ լսում մեծամասամբ ընտանիքում լինում են 8-10 երեխա, որոնցում կան նորածին ու մինիմում մեկ մինչև 3 տարեկան երեխա:


Անձամբ ես, եթե հնարավորություն չունեցա, 7 երեխա պահելու, հաստատ չեմ ունենա (դե չեմ նպաստի ունենալուն էլի :ՃՃ), բայց եթե հնարավորություն ունեցա, տո հենց 17-ին էլ դեմ չեմ. մեկա վերջում սաղին պսակելու եմ ու ես պառավիս հետ առանձին ապրեմ:


Ծնողներ ուշքի եկեք, մի արեք տենց բաներ, դուք դրանով նաև ձեր բալիկին եք վնասում:


Հ.Գ. Հա գիտեմ, որ հիմա ինձ կքննադատեք, բայց խնդրում եմ միայն գրագետ քննադատություն ու չափի մեջ:

 

 

Անկախ Հայաստան