Այսօր կառավարության հավանությունն են ստացել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» և ևս մի քանի օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնք միտված են վեճի արտադատական կարգով լուծման ինստիտուտների զարգացմանն ու ներդրմանը: Դրանցից երկուսը՝ արբիտրաժը և ֆինանսական համակարգի հաշտարարը, Հայաստանում իրավական կարգավորում ստացել են, իսկ հաշտարարությունը, ընդհանրապես բացակայում է: Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները նախ և առաջ ուղղված են հաշտարարության ինստիտուտի ներդրմանը:


Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

 

 

Արման Խաչատրյան