Այսօր Արցախյան ազատամարտի հերոսներից Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան) ծննդյան օրն է: Սովորել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան N32 միջնակարգ դպրոցում, Արցախ է մեկնել ունենալով Աֆղանստանում ռազմական գործողությունների հարուստ փորձ, մասնակցել է Երասխավանի, Ասկերանի, Շահումյանի, Հադրութի, Բերձորի մարտերին, Շուշիի ազատագրմանը և այլ կարևոր գործողությունների: Հերոսը զոհվել է 1992թ. հուլիսի 3-ին, երբ մարտական առաջադրանք էր կատարում Արցախի Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում: Այդ ժամանակ նա ընդամենը 26 տարեկան էր:

 

 

Զոհրապ Եգանյան