
Մեր առօրյան հաճախ դժվար է պատկերացնել առանց համակարգչի, իսկ ժամերով համակարգչի դիմաց նստելը չի կարող անհետևանք մնալ ձեր օրգանիզմի համար։ Նման ապրելակերպի ոչ այնքան հաճելի հետևանքներն են համակարգչային սինդրոմը, մկանների ու հոդերի ադինամիան, որոնք կարող են հանգեցնել այնպիսի տհաճ հետևանքների, ինչպիսիք են՝ օստիոխանդրոզ, մկանների ատրոֆացում և անգամ թունելային սինդրոմ, տեսողության վատացում և այլն։ Այս հիվանդությունները հիմնականում առաջանում են մկանների ու հոդերի վրա գործադրվող անընդհատ լարվածության հետևանքում։
Երբ մեզ թվում է, որ մենք շատ հարմար տեղավորվել ենք համակարգչի փափլիկ աթոռի վրա, իրականում մենք ընդունում ենք խիստ անբնական դիրք, որի արդյունքում մեր ձեռքերը անընդհատ լարված են, երբ տեքստ ենք հավաքում ստեղնաշարի վրա և անընդհատ ծռում ենք մեր մեջքն ու վիզը։ Ուստի պետք չէ զարմանալ, եթե ձեզ մոտ անակնկալ ի հայտ գան սուր ցավեր՝ մեջքի, վզի և արմունկային հոդերի շրջանում։
Հայտնի են դեպքեր, երբ համակարգչի դեմ երկար նստելուց ողնաշարի սկավառակների խախտում է եղել՝ վզի և գոտկատեղի շրջանում։ Որպեսզի խուսափեք նման տհաճ ու ցավոտ հիվանդություններից, պետք է երբեմն դադարներ անել աշխատանքի ընթացքում։ Եթե աշխատում եք գրասենյակում, ապա հաճախակի դուրս եկեք մաքուր օդի ու կարճ զբոսանքներ արեք, ինչպես նաև պարզ վարժություններ, ինչպիսիք են գլխի պտույտները, իրանի սահուն թեքումները աջ և ձախ: Մի՛ վախեցեք, եթե ձեր ոսկորները սկսեն ճտճտալ։ Ցանկալի է, որպեսզի նման կարճատև դադարներ արվեն ամեն քառասուն րոպեն մեկ։
Շարունակությունը՝ այստեղ