Պարզվում է, ծիծաղը ոչ միայն առողջարար է օրգանիզմի համար, այլ դրա միջոցով կարելի է վերծանել մարդու բնավորության որոշ գծեր: 

 

Այսպիսով' վարակիչ, անզուսպ ծիծաղը հատուկ է մեծամիտ, ազատ մարդկանց, այսպիսի մարդիկ չափազանց ինքնավստահ են կյանքում, կարող են հեշտությամբ հասնել իրենց նպատակներին:

 

Երեխայի լացի ձայնին նմանվող ծիծաղը բնորոշ է թույլ և նյարդային զգայարաններ ունեցող մարդկանց: Այն կանայք, որոնք զսպում են ծիծաղի պոռթկումը աչքի են ընկնում վառ անհատականությամբ:

 

Ծիծաղելիս բերանը ձեռքով փակում են այն կանայք, որոնք վստահ չեն իրենց ուժերի վրա, ամաչկոտ են, չեն սիրում լինել ուշադրության կենտրոնում, նրանք սովորաբար գերադասում են միշտ լինել ստվերում թաքնված հետևողի դերում:

 

Ծիծաղելիս ձեռքը շուրթերին տանելը հատուկ է քաղաքավարի և կիրթ մարդկանց, նրանք սիրում են միշտ գտնվել ուշադրության կենտրոնում: Այն մարդիկ, որոնք ծիծաղելիս միշտ շարժում են գլուխը դյուրահավատ են, հեշտությամբ վստահում և հավատում են մարդկանց:  

 

Շարունակությունը՝ այստեղ