Մարդու ֆիզիկական վիճակը ուղղակի արտացոլվում է մարդու ուղեղում քիմիական նյութերով այս եզրակացության են եկել գիտնականները: Նրանց հետազոտության համաձայն, ճարպակալմամբ տառապող մարդկանց ուղեղում քիչ քանակություն են կազմում օփիոդները, որոնք, ըստ գիտնականների, մորֆինի նման նյութեր են, որոնք հանգստացնող և ցավազրկող էֆֆեկտ ունեն:

 


Համաձայն ուսումնասիրության, հենց այս նյութերի բացակայությունը կամ քիչ քանակն է հանգեցնում ճարպակալման ու ավելորդ քաշի: Գիտնականները հայտնում են, որ դրա բացակայության արդյունքում մարդը հաճույք ստանալու, հանգստություն զգալու կարիք է ունենում, իսկ դրա ամենահեշտ ու հասանելի ձևը ուտելն է: