Իրաքի Մոսուլ քաղաքում (Մոսուլն ամբողջությամբ ընկավ ԻՊ-ի վերահսկողության տակ 2014թ. հունիսի 6-9-ին) մնացած քրիստոնյաներին ուղղված ուղերձներից մեկը, որը տարածվել է 2014թ. հուլիսի 17-ին:
Ուղերձում ԻՊ-ը քրիստոնյաներից պահանջում է հետևյալը՝
1. դավանափոխ լինել (ընդունել իսլամ)
2. վճարել գլխահարկ (ջիզիա)՝ շարունակել դավանել սեփական կրոնը
3. հրաժարվողներին գլխատել
Ուղերձի վերջում նշվում է, որ ԻՊ-ի խալիֆա Աբու Բաքր ալ-Բաղդադին հնարավորություն է տալիս քրիստոնյաներին նաև լքել ԻՊ-ը, որից հետո իրենց և քրիստոնյաների միջև միայն սուրն է...
Սարգիս Գրիգորյան