Այսօր Հայաստանում խնդիրներ կան՝ գյուղմթերքների իրացման և արտահանման, ոռոգման, ագրոսերվիսի, պարարտացման և թունաքիմիկատներով ապահովման, առաջնային վերամշակման և իրացման, գյուղացիական աշխատանքների ֆինանսավորման, բերքի ապահովագրման, բանկային վարկերի սպասարկման խնդիրների հետ և այլ ոլորտներում:
Ստեղծված վիճակում իսկապես խնդիր է դարձրել գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը: Ագրարային ոլորտում պետական քաղա¬քա¬կա¬նու¬թյան կարևոր ուղղություններից է գյուղացիական կոոպերացիայի խթանումը: ՀՀ գյուղատնտեսության նախա¬րարության կողմից մշակվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների» մասին ՀՀ օրենքի նախա¬գիծը, որն ենթարկվել է միջազգային փորձաքննության, ներկայումս քննարկումների և լրամշակման փուլում է:
Համաշխարհային Բանկի աջակցությամբ Կառավարությունը իրականացնում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցու¬նակու¬թյան» վարկային ծրագիրը, որի շրջանակներում 2015 թվ.-ին շարունակվելու է վերը նշված ծրագրի երկրորդ փուլը, որի առանցքային դրույթներից է լինելու հատկապես Հայաստանում գյուղատնտեսական կոոպերացիայի խթանումը:
Նշենք, որ այդ ծրագրի շրջանակներում հանրա¬պետության 6 մարզերի 91 համայնք-ներում արդեն ձևավորվել են «Համայնքի արոտ¬օգտագործողների միավորում» սպառո-ղական կոոպե¬րատիվներ, որի անդամներ են դարձել շուրջ 12876 գյուղաբնակ ընտանիքներ։ Այդ կոոպերատիվներին տրամադրվել է՝ 545 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում 124 անիվավոր տրակտորներ, կառուցվել է 165 կմ ջրագիծ, տեղադրվել է 204 խմոց, կատարվել է արոտների ճանապարհների անցա¬նե¬լիության ապահովման աշխատանքներ, կառուցվել են 12 փարախներ, անասնապահի 12 տնակներ, ՀՀ Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում շահագործման են հանձնվել 2 անասնաբուժական սպասարկման կենտրոններ, իրականացվել է խորհրդատվություն և այլ բնույթի աջակցություն:
Ամփոփելով նշենք, որ գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացումը բարդ և երկարատև գործընթաց է, իսկ կոոպերատիվների կայացումը հիմնված է կամավորության վրա և այստեղ ամենակարևորը դրան նպաստելու համար բնականաբար համապատասխան միջավայր ձևավորելն է:
Անահիտ Գրիգորյան