Մարտի մեկին Լևոնի ելույթից հետո, մեր կայացած ու չկայացած քաղաքագետները, ինչպես նաև հակառուսական թույնով վարակված վայրահաչները, նրան մեղադրում են Ռուսաստանին սիրաշահելու մեջ: Նախ' նշեմ, որ ես Լևոնի երդվյալ հակառակորդներից եմ և մի քանի սուր հոդվածներ եմ գրել նրա դեմ: Բայց չեմ կարող արդարացի չլինել, որ նա պատմությունը լավ գիտի և ելնելով պատմության փորձից, հաճախ ճիշտ մտքեր է արտահայտում: Լևոնի միակ ամենաճիշտ քայլն այն է, որ նա վերջապես հետևելով մեր նշանավոր ազգային մեծությունների օրինակին, հետևողականորեն պաշտպանում է հայ ժողովրդի, դարավոր փորձություններին դիմացած, ռուսական կողմնորոշումը և երբեք հակառուսական կոչեր չի անում 'որոշ թերամիտների դուր գալու համար: Մեր աքլորացած քաղաքաբանները, և նրանց հետևից քարշ եկող մոլորյալ թերուսները, վերջապես պիտի հասկանան, որ այդ հարցը լուծված է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքով և որքան էլ մենք վեր-վեր թռնենք ու գլուխներս գովանք, մեծ-մեծ խոսենք, մեր միակ ուղին դա է: Օրինակ ինչ գնահատական կտան ռուսատյացները մեր հանճարեղ բանաստեղծ ԱՎ. Իսահակյանին, որն իր նամակներից մեկում գրել է. «Մի ռուս զինվորի ներկայությունը Հայաստանի սահմանի վրա արժե հազար Ազգերի Լիգա, հազար Մագդոնալդ և Էրրիո,հազար Լլոյդ Ջորջ....Սա Կատարյալ ճշմարտություն է»: Ով կարող է ասել, ինչ է փոխվել այս տողերը գրելուց հետո: Թուրքն է լավացե՞լ, բարբարոս ազերներն են բարեկիրթ դարձել, թե՞ ամերիկացիներն իրենց ծովային հետևակներին կուղարկեն մեր սահմանը պաշտպանելու համար. ? ? ? ? ? ... Չհասկանալ այդ իրադրությունը և տեղին- անտեղի կսմթոցներով հանդես գալ Ռուսաստանի դեն, նշանակում է ուղղակիորեն դավել մեր ժողովրդին: Վերջապես դա պիտի հասկանալ:
Սոս Մովսիսյան