Անքնությունը քնի ամենաարածված շեղումներից է ամբողջ աշխարհում: Մոլորակի բնակչության 1/3-1/4-րդը տառապում է այս խնդրով:Աշխարհի բնակչության 10 տոկոսը տառապում է քրոնիկ անքնությունից: Չինաստանի Արևմտյան հիվանդանոցի և Փենսիլվանիայի գիտնականների նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մեծամասմբ քրոնիկ հիվանդությունը նյարդային գերլարման արդյունք է: Այն մարդիկ, որոնց քնելու համար անհրաժեշտ է 14 րոպեյից ավել, նրանց մոտ հիպերտոնիայով հիվանդանալու հավանականությունը շատ մեծ:
219 մարդկանց շրջանում, ովքեր տառապում են քրոնիկ անքնությունից, կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանց 60 տոկոսը 40-45 տարեկան կանայք են: Որպես քրոնիկ անքնություն մասնագետները որակել են այն դեպքերը, երբ մարդը 6 ամսից ավել չի կարղանում նորմալ քնել:
Կատարված փորձի ընթացքում մարդկանց օրը 5 անգամ տարբեր ժամերի 20 րոպե ժամանակ է տրվել քնելու համար, գրեթե կեսը կարողացել են քնել մինչև 14 րոպեն կլրանար, մյուսը կեսը քնել են 20 և ավելի րոպե հետո: Մասնագետները նշում են, որ անքնությունից նյարդային գերլարման արդյունքում է առաջանում:
Հաշվի առնելով փորձարկման մասնակիցների առողջական վիճակը, սոցիալական կարգավիճակը և մի քանի այլ տվյալներ գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր քնել են 17 րոպեում հիպերտոնիա ունենալու հավանականությունը աճել է 300 տոկոսով, նրանք, ովքեր 20 րոպե և ավելի 400 տոկոսով: Այս թեմայով այլ հոդվածներ կարող եք կարդալ ներքևում տեղադրված հղումներով: