Օրերս կառավարության հավանությանն է արժանացել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը:
Փոփոխություններով նախատեսվում է կատարել երկու որոշիչ քայլ. առաջին' բարձրացնել ԱԱՀ-ի շեմը մինչև 113,4 մլն. դրամի, որը գործող 58,35 մլն. դրամ շեմի համեմատ ավել է մոտ 1,9 անգամ:Երկրորդ' առևտրական գործունեությունից եկամուտների դրույքաչափը 1%-ի փոխարեն հաստատել 5%: Հաշվետու ժամանակաշրջանի համար շրջանառության հարկը կարող է նվազել փաստաթղթավորված գործարքների հանրագումարի դեպքում մինչև 4% չափով, սակայն այն չպետք է պակաս լինի առևտրական գործունեության իրականացնողների համար հարկվող օբյեկտի 1,5%-ից: Փաստացի առանց փաստաթղթավորման շրջանառության դեպքում դեպքում տնտեսվարողը վճարում է 5%, իսկ օրենքով սահմանված կարգով փաստաթղթավորում իրականացնելու դեպքում նույնիսկ 1,5%:
Այս օրենքը վերջին մի քանի ամսիսների ընթացքում ենթարկվեց մի շարք փոփոխությունների, որնցից հետո գրեթե միշտ եղան բողոքի ակցիաներ, որտեղ մարդիկ ասում էին, որ անհնար է աշխատել փաստաթղթավորմամբ և հորդորում էին կառավարությանը այլ ուղիներ փնտրել ստվերի դեմ պայքարելու համար:
Սակայն, ինպես նկատեցինք, այս անգամ մասշտաբային արձագանք չեղավ այս կապակցությամբ, ինչը ըստ տրամաբանության ունի 2 բացատրություն' կամ օրենքը իրոք դուր է եկել ոլորտի ներկայացուցիչներին, կամ մնացած բոլոր դեպքերում խաղի մեջ էին մտնում ընդիմադիր խոշոր «ձկները »' հանձինս ԲՀԿ-ակաների, ովքեր այնժամ կրակի վրա յուղ լցնելով փորձում էին քաղաքական դիվիդենտներ հավաքել, իսկ վերջին շրջանում կարծես կորցրեցին իրենց քաղաքական թելն ու ժողովրդի վստահությունը:
Անի Սանոսյան