Խնձորն ինքնին բավական օգտակար միրգ է, չնայած, որ վատ համբավ է վաստակել։ Իբր Եվան Իմաստության ծառից, օձի խորհրդով հենց խնձոր է պոկել և կերել, այդպիսով զրկելով մեզ դրախտում ապրելու իրավունքից։ Սակայն Աստվածաշնչի ուշադիր ընթերցողը պետք է նկատած լիներ, որ Սուրբ գրքում ոչ մի տեղ այդ պտուղը խնձոր չի կոչվել։ Նույն հավանականությամբ այն կարող էր լինել մանգո, ծիրան կամ մեկ այլ միրգ։ Բայց չգիտես ինչու վատ համբավը բաժին ընկավ հենց խնձորին։

 

 


Քչերը գիտեն՝ շատերը չգիտեն