Այսօր մի ռուս գիտնականի հոդված կարդացի, որտեղ հանճարեղ միտք էր արտահայտված, որը նույնությամբ, և գուցե ավելի շատ, վերաբերվում է նաև մեզ։ Իմաստն այն էր, որ այսօր հասարակության մի ստվար զանգված Հայրենիքը դիտարկում է, որպես աշխատավայր, որը յուրաքանչյուր պահի կարելի է փոխել։ Եվ այստեղ առաջին հերթին մեղավոր են պետական քարոզչական կառույցները, ինչպես նաև մեր սերունդը, որն այդպես էլ չկարողացավ գտնել կրթական և դաստիարակչական այն մեխանիզմները, որոնք ողջ հայությանը կստիպեին հասկանալ, որ հայրենասիրությունը միայն ճոռոմ ելույթներն ու խաչքարերը չեն։ Դա մի ամբողջ համակարգ է, հետևաբար մոտեցումն էլ պետք է լինի համակարգային

 

 

Կարեն Քոչարյան