«Հետաքրքիր է' ինչի մասին կխոսեին տղամարդիկ, եթե չլինեին մեքենաները»:


Միշել Ուելբեք, «Կղզու հնարավորությունը»

 

«Ինչի մասին են սովորաբար խոսում և ինչի մասին չեն խոսում տղամարդիկ իրենց սեռակիցների շրջապատում»… Այս հարցը, հավանաբար, բազմաթիվ կանանց է հետարքրում: Չէ որ զրույցը մարդու սիրտը նվաճելու ամենահզոր միջոցներից է. կինը պետք է իմանա հակառակ սեռի ներկայացուցչի հոգեբանությունը, կարողանա խոսել նրա «լեզվով»:  

 

Ըստ գիտնականների հետազոտությունների' կանայք տղամարդկանցից 3 անգամ ավելի շատ են խոսում: Կինը օրական օգտագործում է 20 հազար բառ, ինչը 13 հազարով ավելի է: Բացի այդ' կանայք ավելի արագ են խոսում, քան տղամարդիկ, ավելի շատ ներուժ են ծախսում բամբասանքի վրա և հաճույք են ստանում սեփական ձայնից: Կին հոգեթերապևտ Լուան Բրիզենդայնը իր "The Female Mind", («Կանացի ուղեղ») գրքում գրում է, որ կնոջ ու տղամարդու ուղեղի բնածին տարբերությունն է պատճառը, որ կանայք ավելի շատախոս են: Նրա կարծիքով կանանց ուղեղում ավելի շատ բջիջներ կան, որոնք պատասխանատու են խոսքային գործառույթի համար: Զարմանալի չէ, որ աղջիկ-երեխաները ավելի շուտ են սկսում խոսել: Արդյունքում տղաները, ապա և' տղամարդիկ, խոսում են ավելի քիչ և փորձում են հնարավորինս թաքցնել իրենց զգացմունքները:  

 

Ուշագրավ է, որ չնայած վերը նշված հանգամանքին' ըստ Daily Mail թերթի կատարած հարցումների 3500 բրիտանացիների շրջանում' տղամարդիկ սկսել են կանանցից շատ խոսել հեռախոսով: Միջին վիճակագրական տղամարդը բջջային և քաղաքային հեռախոսով խոսում է օրական 32 րոպե, ինչը 10 րոպեով ավելի է, քան 5 տարի առաջ: Իսկ կինը խոսում է միջինը 26 րոպե, ինչը 9 րոպեով քիչ է, քան արձանագրվել է 2002թ.-ին:

 

Ըստ հարցումների' տղամարդիկ հեռախոսով սիրում են քննարկել սպորտը (29%), կանանց (22%) և դրամի հետ կապված հարցերը (20%): Կանանց համար ամենահարազատ թեմաներն են տղամարդիկ (32%), հագուստը (32%) , ընդհանուր ընկերներն ու ապագա պլանները (20%):

 

Տղամարդկանց հոգեհարազատ թեմաների մասին զրուցեցի մեր հայրենակիցների հետ' թե կանանց, թե տղամարդկանց, և ահա թե որոնք էին ամենաբնորոշ պատասխանները. 

 

Շարունակությունը՝ այստեղ