Քաղաքականության մեջ հասկացանք, որ տականքներ շատ կան ու ամեն մեկն իր դիվիդենտի համար պատրաստ է ինքն իր գլխի վրայով թռչել։ Բայց երբ հարցը հասնում է մարդկային պարզ հարաբերություններին, պետք չի տականք լինել, պետք է սովորել մարսել ուրիշի երջանկությունը: Կանգնում են կողքիդ, ժպտում, ինչ-որ տեղ լավ բաներ ասում, բայց հոգու խորքում իրենք իրենց են ուտում ու այդ ամենն իրենց մեջ չեն կարողանում պահել։ ֆբ-ում ֆեյք են դառնում ու անձնական հաղորդագրություններ ուղարկում, որի բովանդակության ու էության վրա իրականում թքած պետք է ունենալ: Դրանով բացի վատ վերաբերմունքից ուրիշ ոչնչի չեք արժանանալու ու չեք հասնելու։ Դա միանշանակ ընդունեք: Մարդիկ կարծում են, թե այնքան խելոք են , որ ոչ ոք չի հասկանա, թե ով կարող է նման քայլի գնալ: Ամեն ինչ մի օր պարզվում է ու առաջ է գալիս սեփական բարոյականության խնդիրը։ Այդ ժամանակ հարց է առաջանում. ինչո՞ւ դուք նման քայլ արեցիք: Գնացեք երջանիկ ու առողջ եղեք: Աստված պահապան բոլորին

 

 


Էդգար Խաչատրյան