Րաֆֆի Հովհհանիսյանը պատրաստվում է միայնակ հանրահավաք անցկացնել «Ազատության» հրապարակում։ «Ժառանգության» ղեկավարն, ըստ ամենայնի, փորձում է «Face saving» օպերացիան գլուխ բերել։ Իբր տեսեք, ես քաղաքական օրակարգ ձևավորող ուժ եմ։ Եվ դա այն դեպքում, երբ իր ընտանիքի անդամներից բացի, ոչ ոք վաղուց արդեն նրա կարծիքի հետ հաշվի չի նստում։ Անգամ ժառանգականները։


Իրականում բարդ են Րաֆֆի Հովհաննիսյանի գործերը։ Ձմեռվա կես Եռյակի մյուս գործերից այսպիսի «Ice bucket challenge» ստանալը և հատկապես այդ մարտահրավերն ընդունելը հեշտ գործ չէ։ Բայց Րաֆֆին Րաֆֆի չէր լինի, եթե չգնա և «Ազատության» հրապարակում մեկ անգամ ևս խայտառակ չլինի։ Ու ափսոս, որ էտ մարդու կողքը մեկը չկա, որպեսզի խորհուրդ տա նման բան չանել։ Արդյունքում գիժը կմնա իրա գժությամբ, իսկ Եռյակի մյուս լիդերներն' այդ ներկայացման հաճելի տպավորություններով։

 

 


Էդգար Խաչատրյան