Փոփոխություններն ինքնանպատակ չեն լինում. դրանք կա՛մ հանուն են, երբ ձգտում ես հաղթահարել նոր բարձրունք (հենց բարձրունք և ոչ թե բարձունք), և կա՛մ ընդդեմ, երբ թքած ունես՝ վեր ես բարձրանալու թե ընկնես ավելի ներքև, քանի որ կարևորը ինչ-որ բանից/անձից ազատվելն է: Որպես ՀՀ քաղաքացի ես ցանկանում եմ ականատես լինել/մասնակցել առաջին և ոչ թե երկրորդ կարգի փոփոխություններին, քանի որ զուտ որպես մարդ ես ուզում եմ ապրել ավելի լավ, քան ապրել եմ երեկ: Առաջին կարգի փոփոխությունների դեպքում ես էն գլխից ակնկալում եմ հենց իրավիճակի բարելավումը, իսկ երկրորդ կարգի փոփոխությունների դեպքում այդպիսի անկասկած ակնկալիք ես չեմ կարող ունենալ թեկուզ տեսականորեն:
Վախթանգ Սիրադեղյան