Այսօր Գյումրիում տեղի ունեցավ Ավետիսյանների սպանության հետքերով հանրային քննարկում, որի մասնակցեցին մոտ 70 հոգի. լրագրողներ, փաստաբաններ, իրավաբաններ, դասախոսներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, հասարակական ակտիվիստներ, իրավապաշտպաններ եւ այլք:
Քննարկումը տեւեց 6,5 ժամ: Եղավ 10-ից ավելի ելույթ, ապա խմբային քննարկումներ, «Հետաքննություն», «ՀՀ իշխամնությունների գործողությունները» եւ «Երաշխիքները» թեմաներով: Վերլուծել ենք սպանության հանգամանքները, ՀՀ իշխանությունների գործողությունը եւ անգործությունը դեպքի ու դրան հաջորդած զարգացումներում, այսօրինակ պատահարներից պաշտպանված լինելու երաշխիքների հարցերը: Անելիքները շատ են:
Քննարկման արդյունքներով հայտարարություն կլինի մյուս շաբաթվա սկզբում:
Դահլիճի վարձակալման եւ հարակից ծախսերի համար՝ շնորհակալություն Ռոտերդամում ապրող մեր հայրենակցուհուն, ով խնդրեց իր անունը չհրապարակել:
Լևոն Բարսեղյան