Մարդ ինչ գործ էլ անի մշտաբողոքները էլի կբողոքեն: Մշտական բողոքողները ,ավելի ճիշտ նման թերթերից մեկը հիմա էլ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած զարհուրելի սպանության համար մեղադրում է ՊՆ Սեյրան Օհանյանին: Հետաքրքիրն այն է, որ մեղադրում է նրա համար, որ ժամանակին հանվել է ինստիտուտի դաստիարակության գծով փոխտնօրենի հաստիքը: Ախր քննադատելուն էլ ձև, չափ, սահման կա: Որ ոչ ոք չվիրավորվի օրինակը բերեմ ինձ վրա: Եթե 18 տարի ինձ ընտանիքում, շրջապատում հոռացնեին, երես տային ,սանձարձակ մեծացնեին և ուղարկեին բանակ, ապա ամենահմուտ սպան էլ ինձ չէր կարողանա մարդ սարքել: Ամենաշատը, որ սպան կարողանար անել, դա, որ վախից տեղսսթրվեյի: Կարծում եմ, որ բոլորս էլ տեսանք, որ նրան չսանձած սպայակազմի ներկայացուցիչները պատժվում են'տարրական պատասխանատուից մինչև հրամանատար: Այ, եթե դա չարվեր, անձամբ ես կհամարեյի, որ նախարարը ամենամեծ մեղավորն է: Ամենամեծ մեղավորը բոլորս ենք, որ բոլորին իրեն ենթարկեցնելու ոգով դաստիարակություն ենք տալիս ու ուղարկում բանակ:

 

 


Տիգրան Մկրտչյան