Sports Illustrated ամսագրի էջերում սովորաբար տեղ են գտնում գեղեցիկ և ձիգ կազմվածքով մոդելների լուսանկարներ՝ ավազե ափերի ֆոնին: Սակայն ամսագրի նոր համարի էջերում է հայտնվել ստանդարտներից դուրս չափերով 26-ամյա մոդել Էշլի Գրեմը:
Ստանդարտներից դուրս չափերով մոդելը հայտնի է շնորհիվ այն բանի, որ չի հանդիսանում մոդելային պարամետրերի կրող, բայց դա նրան չի խանգարում հայտնվել Vogue ամսագրի էջերում: Մոդելի խոսքերով՝ Sports Illustrated Swimsuit ամսագրում հայտնվելն իսկական ձեռքբերում է իր համար, և դա այն պատճառով, որ նա առաջին մոդելն է՝ ստանդարտներից դուրս չափերով: