Մտածում էի չանդրադառնալ, որովհետև շնաճանճի պարսի նման վրա են տալիս հատկապես եռախորհուրդ երիտթևականները…Հավես չկար…Բայց ինչևէ, որոշեցի գրել ԲՀԿ-ի հաստատ լիալուսնի օրերին գրած հայտարարության մասին:


Ժողովուրդ «Նավակ ճոճողին» գիտեմ, Սուրեն Սարգսյանին, Արամ Մանուկյանին հաստատ գիտեմ, նույնիսկ շատ լավ ճանաչում եմ: Հիմա ինձ ասեք, որևէ մեկը ճանաչու՞մ է ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին, տեղյա՞կ է նրա «քաղաքական» գործունեությունից, նրա անցած «քաղաքական» ճանապարհից…Իհարկ ոչ: Նա հայտնի դարձավ այդ խուլիգանությունից, այդ ծեծ ու ջարդի դեպքից հետո, որը շատ ու շատ անտրամաբանական, անհասկանալի ու տարօրինակ էր իր նպատակով, բնույթով, կատարման մնացած «նրբերանգներով»:


Իշխանություններին որ հաստատ ձեռնտու չէր…Ինչ-որ մի սովորական ցույցի, սովորական ակտիվիստ, իր մի երկու-երեք ելույթով հաստատ իշխանություններին խուճապի չէր մատնի ու չէր մղի նման անմտածված գործողության: Կուսակցությա՞նն էին վախեցնում, «համաժողովրդական» շարժմա՞նը… Բազմիցս վախեցածներին չեն վախեցնում, հետո վախեցնելու այնքան լուրջ, գրագետ հնարավորություններ կա օրենքի սահմաններում, ինչքան ուզեք…Այնպես որ, վազն անցեք ու շարժառիթները այլ տեղ փնտրեք…Այդ դեպքը իր կատարման ձևով և ոճով հիշեցնում էր 90- ականները, երբ առևանգումներն ու սպանությունները սովորական երևույթ էին, դա այդ թվերի ձեռագիր էր: Գուցե նպատակ կար ավելի՞ սրել ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները…Օրը ցերեկով, ավտոմատներով, չգիտես ինչու զանգի թույլտվությամբ…Սա գուցե ձեր հաստավիզերի սադրա՞նքն է… Չգիտես ինչու վերջերս պատեհ-անպատեհ սկսել են չարաշահել բացահայտում կամ հրաժարական պահանջը, որը դարձել է հաճախ թիրախավորված ու արդեն անտրամաբանական: Արտակներ շատ կան Հայաստանում և ամեն խուլիգանության դեպքով հրաժարական չեն տալիս կամ հրաժարական պահանջում: Եթե իմ նշած անձանց հետ կապված նման շոու սարքեիք, ինչ-որ տեղ կհասկանայի, բայց այս դեպքը' ինչպես դուք եք ասում, ուժի ցուցադրում չէ, իսկ գուցե սադրա՞նք է ձեր կողմից…Գուցե դու՞ք եք փորձել «անվստահության, վախի ու ատելության մթնոլորտ ստեղծել…Գուցե սադրել եք պղտոր ջրում ձուկ որսա՞ք…


Օրենքից եք խոսում, բայց մեղադրանքներ եք հնչեցնում աջ ու ձախ, մոռանալով անմեղության կանխավարկածի մասին:


Այո′, համաձայն եմ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ԲՀԿ հայտարարությունը շտապողական էր, կոպիտ սխալ և էմոցիոնալ անհեթեթություններով լեցուն, այսքանով ամեն ինչ ասված է..

 

 

Ռոբերտ Մելքոնյան