Ջրաղացպաններ ջան, առավոտից իրիկուն թշնամու ջրաղացի մասին մտածելուց առաջ, մի քիչ ձեր ջրաղացի մասին մտածեք:


Իշխանությունները անձնական օգտագործման ընդդիմադիր հատվածի օգնությամբ հիանալի եզրույթ ներդրեցին շրջանառության մեջ, որը արտահայտվում է 《թշնամու ջրաղաց》և 《թուրքը հանկարծ չտեսնի》բառակապակցությունների անհարկի կիրառմամբ: Սա փոխաբերական մահակի քաղաքականության կուտն էր, որը յուրահատուկ զսպաշապիկ դարձավ ընդդիմության առանց այն էլ անատամ գործողությունների հանդեպ:


Հանրային կոչվող ալիքում դեռ շարունակվում է եթեր հեռարձակվել 《Երաժշտական փոստարկղը》: Այս հաղորդումը շատ նման է այսօրվա իշխանությունների գործելաոճին: Երկուսն էլ կարծես չգիտեն համացանցի և յութուբի առկայության մասին:


Հարգելի իշխանություն, ի դեպ թուրքը միայն ժողովրդի ընդվզումից չի ուրախանում, նա ավելի ուրախանում է, երբ տեսնում է ձեր բացահայտ արհամարհական վերաբերմունքը սեփական ժողովրդի հանդեպ, տոտալ տեռորը ՓՄՁ-ների հանդեպ, ձեր անօրինական քայլերը, կոռուպցիան, դատական համակարգի բացարձակ խայտառակ վիճակը: Գիտեք արդյոք, որ անգամ Ֆեմիդայի արձանիկները փախել են մեր դատարաններից?, իսկ Հիպոկրատը այն աշխարհից պահանջել է, որ մեր բժիշկները, ոչ թե իր, այլ սեփական հայրերի արև երդում տան: Էնպես որ, սկզբից համամարդկային ջրաղացների մասին մտածեք, հետո ընկեք մյուսների հետևից...

 

 

Գարիկ Պետրոսյան