Մերկելն ու Օլանդն իրենց "ծանր տեղը" թեթևացնելով` վազեցին Մոսկվա, որ Պուտինին խնդրեն-համոզեն դադարեցնել "ապստամբների" առաջխաղացումը...
Մերկելն ու Օլանդը լավ հասկանում են, որ Ուկրաինան պատերազմելու ոչ ռեսուրս ունի, ոչ էլ կամք, ևս մի քանի շաբաթ, և "ապստամբները" մխրճվելու են կենտրոնական Ուկրաինա այնպես, ինչպես շիկացած դանակը կարագի կտորի մեջ...
Երկու փոքրիկ դիտարկում. 
1. Պետք չէր ուկրաինացիներին "դուխ տալ" ու գյուլլի բերան ուղարկել և հիմա մտածել իրավիճակը փրկելու մասին:

 

 


2. Ռուսները ճիշտ կանեին Մերկելին ու Օլանդին ասեին մի եկեք, Ձեր հետ խոսելիք-քննարկելիք չկա, Վաշինգտոնի հետ կզրուցենք...
Ամեն դեպքում, Դոնեցկ-Լուգանսկի կողմերի մարդիկ շատ վատ վիճակում են, չարաբաստիկ պատերազմն աշխարհաքաղաքականության հետ կապ չունեցող մարկանց կյանքեր է խլում: Եվ դեռ հայտնի չէ, թե պատերազմն ինչքան անմեղ քրիստոնյաների կյանքեր է լափելու...




Միհրան Հակոբյան