Գյուղատնտեսական ոլորտի զարգացմանն ուղված աջակցության ծրագրերը այս տարի ևս լինելու են շարունակական: Սպասվում է մատչելի գներով ինչպես սերմացուի, այնպես էլ դիզելային վառելանյութի եւ պարարտանյութերի մատակարարում։


Կառավարութունը հերթական որոշմամբ ստանձնեց գյուղատնտեսությանը տրամադրվող վառելանյութի, պարարտանյութերի եւ սերմերի գնային տարբերությունը մարելու պարտավորությունը։ Աջակցման ծրագրերից մեկով կառավարությունը կմատակարարի դիզելային վառելանյութը լիտրի հաշվով 350 դրամով, ինչն անհամեմատ էժան է ներկայումս շուկայում գործող գներից։ Օրինակի համար պետք է նշել, որ դիզելի մանրածախ գինը լցակայաններում 450 դրամ է։


Այս քայլով կառավարությունը պատրաստվում է լիտրի հաշվով ստանձնել 100 դրամի վճարման պարտավորություն։ Ներկայիս տնտեսական դժվարությունների պայմաններում նման որոշումը բավական լուրջ աջակցությունն է գյուղացիական տնտեսությունների համար։


Սուբսիդավորման շրջանակներում գյուղացիները հնարավորություն ունեն ստանալ հեկտարի հաշվով 200-ից ընդհուպ մինչեւ 600 լիտր վառելանյութ։


Գյուղացիական տնտեսություններին ընդանուր առմամբ այս տարի նախատեսվում է տրամադրել ավելի քան 14,3 մլն լիտր դիզվառելիք։

 

 

Դավիթ Առաքելյան