Մի մարդ ճանապարհորդում էր և անսպասելի ընկավ դրախտ, որտեղ ցանկություններն իրականացնող ծառ կար: Հենց նստում ես այդ ծառի տակ, ցանկացած ցանկություն անմիջապես իրականանում է: Այդ մարդը շատ հոգնած էր և պառկեց քնելու հենց այդ ծառի ստվերում: Երբ արթնացավ, ուժեղ քաղց զգաց և մտածեց՝
- Սոված եմ: Պետք է կերակուր հայթայթել:
Անմիջապես հայտնվեց կերակուրը: Նա այնքան սոված էր, որ նույնիսկ չմտածեց, թե որտեղից այն հայտնվեց: Երբ կշտացավ, նայեց շուրջը և նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց՝
- Կարելի էր ինչ-որ բան խմել...
Դրախտում արգելքներ չկան, անմիջապես հայտնվեց մի չքնաղ գինի: Ծառի ստվերին պառկած վայելելով գինին և դրախտի զովը նա սկսեց զարմանալ՝
- Էս ի՞նչ է կատարվում: Կարո՞ղ է քնած եմ: Գուցե այստեղ ուրվականնե՞ր կան ովքեր կատակ են անում ինձ հետ: Եվ հայտնվեցին ուրվականները՝ հենց այնպիսին, ինչպիսին նա պատկերացնում էր: Նա դողդողաց և մտածեց՝
- Հիմա նրանք հաստատ կսպանեն ինձ:
Եվ նրանք սպանեցին մարդուն:
Հ.Գ. Ձերբազատվեք վատ մտքերից, դրանք իրականություն դառնալու սովորություն ունեն... փնտրեք միայն լավը ու...չեք փոշմանի!!!
Վահե Ղազարյան