Թուրքական մամուլի համաձայն' վերջին օրերին «սև կատու» է անցել Էրդողանի և Դավութօղլուի միջև: Հակասությունների հիմնական առիթը հունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ԱԶԿ-ի ընտրացուցակների պատրաստումն է:

 

 

 

Պարզվում է, որ Դավութօղլուն մեծ հույսեր է ունեցել որպես վարչապետ և ԱԶԿ-ի նախագահ' ինքնուրույն կամ էլ գոնե սեփական նախաձեռնությամբ լծվել ընտրացուցակների նախապատրաստմանը, բայց Էրդողանը չի տվել այդ հնարավորությունը, և ընտրացուցակների հարցը վերցրել է գրեթե ամբողջությամբ իր ձեռքի տակ' մի փոքր «շանս», այնուամենայնիվ, տալով կուսակցության նախագահ, վարչապետ Դավութօղլուին:

 

 

 

Լևոն Հովսեփյան