Այսօր ֆեյսբուքի հիմնադրման օրն է: Այս սոցիալական ցանցը տարիներ շարունակ շատերիս կյանքում իր փոքրիկ կամ մեծ տեղն ունի:
Ինձ համար այն ունի կարևոր նշանակություն: Բարեբախտաբար կախվածություն չունեմ, բայց սիրում եմ կիսվել իմ մտորումներով, խոհերով, ինձ հոգեհարազատ երգերով, գրական ստեղծագործություններով, երբեմն էլ կյանքիս այս կամ այն իրադարձությամբ: Ինչպես նաև այն մշտապես տեղեկացված լինելու և հասանելի լինելու անփոխարինելու աղբյուր է:
Ըստ իս՝ սոցիալական ոչ մի ցանց էլ վատը չէ. այնտեղ գրանցված մարդիկ են դրան լավ կամ վատ երանգ տալիս:
Արդեն ունեմ 1350-ից ավելի ընկերներ: Մի մասին ես եմ ընկերության հրավեր ուղարկել. հիմնականում այն մարդկանց, որոնց գրառումները, մտքերը ինձ համար հետաքրքիր են: Մի մասն էլ ինքն է ուզեցել ընկերենալ ինձ հետ (իհարկե վստահ չեմ կարող ասել՝ ինչ նպատակով):)))
Ի տարբերություն իրական կյանքի՝ ֆեյսբուքյան ընկեր ընտրելը մի առավելություն ունի: Ընկերներիդ ցանկում կարող են լինել միայն այն մարդիկ, որոնց թեկուզ վիրտուալ ներկայությունը քեզ հաճելի է:
Դե ինչ, ծնունդդ շնորհավոր, Ֆեյսբու'ք ջան:
Արսեն Վարդանյան