«Անհնարինը հիմարների բառարանից է» սա ասել է Նապալեոնը:
Եկեք մի քիչ մտածենք ու հասկանանք, իսկ «Հնարավոր է» բառը ում բառարանից է: Հնարավոր է արդյո՞ք հասնել Լուսնիեն: Այո, հնարավոր է, բայց մարդկության մեծ մասը երազում է Լուսին հասնելու մասին ու ընդամենը 12 հոգի է եղել Լուսնի վրա, ստացվում է 12 հոգի է իր երազանքին հասել: Այսպիսով «Հնարավոր է» բառը երազողների բառարանից է:
Ի՞նչ եք կարծում ինչու հենց այդ 12 հոգին հասան իրենց երազանքին, պատասխանը թաքնված է պայքար բառի մեջ, պայքարողն է հասնում իր երազանքին անհնարինը դարձնում հնարավոր, այսինքն կյանքում պետք է պայքարող ու չկոտրվող լինել: Եկանք այն եզրակացությանը, որ «Պայքար» բառը ուժեղ մարդկանց բառարանից է:
Հերթը հասավ Նապալեոնի ասած Անհնար բառին: Իհարկե Նապալեոնը մեծ ռազմաստրագետ էր, բայց ով գիտի չէր սիրել, որ Անհնարին բառի մասին այդպես է արտահայտվել: Անհնար է բաժանել ինձ ու նրան, չկա տենց ուժ ու մարդ:
Դե հիմա եզրափակենք՝ Պայքարի ու երազանքի համար պետք է սիրել ու սիրված լինել, պետք է սրտով զգալ ու սրտով առաջնորդվել: Երազանքը սիրո միջոցով վեր է ածվում պայքարի ու անհնարինը դառնում է հնարավոր, չես սիրում չես երազում, չես երազում, պայքարելու բան չես ունենում: Նապալեոնը պարտվեց երևի թե հենց այն արտահայտության համար, որով ես սկել եմ այս փոքրիկ մտացրիվս, իմ կարծիքով սիրո բացակայությունն էր նրա պարտության պատճառը:
Ես Քեզ սիրում եմ
Էդգար Խաչատրյան