Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացնում է, որ 2014թ. հունվար-դեկտեմբերին Հայաստան է ժամանել 1 մլն 203 հազար 746 զբոսաշրջիկ կամ 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ 11,3 տոկոսով ավելի:
Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն' նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը:
Կարինե Առաքելյան