Դժբախտ պատահարի արդյունքում չինուհի Հու Ֆենգլյանը մանկության տարիներին զրկվել է ոտքերի ծնկներից ներքև ընկած հատվածներից: Ընդ որում, երբ նրա աղջիկը 4 ամսական էր, ամուսինը լքել է նրան՝ թողնելով առանց ապրուսի միջոցի: Չնայած կինը ստիպված է տեղաշարժվել ծնկների օգնությամբ՝ նա ողորմություն չի խնդրում և ամեն օր աշխատանքի է գնում: Չինուհու տունը գտնվում է սարի վրա, ինչն ավելի է բարդացնում նրա կյանքը, բայց նա չի պատրասվում հանձնվել, այլ հակառակը՝ դրամ է վաստակում բոլորին հավասար: