ՖԲ-ում ես շատ հազվադեպ եմ խոսում իմ ընտանիքից, և այսօր այդ պահերից մեկն է: Որպես նախաբան ասեմ, որ աղջիկս հազվադեպ է աղբը դուրս հանում տնից՝ սովորաբար դա անում ենք ես ու կինս. ես չեմ համարում, որ դրանով գցվում է տղամարդու պատիվը: Ինչևէ: Մի քանի ամիս առաջ համայնքային ընտրությունների հերթական դիտարկման գնալուց երեկոյան ես աղբը հանեցի դուրս, սակայն աղբարկղ չհասած՝ պոլիէթիլենից տոպրակը պատռվեց, և աղբը թափվեց գետնին: Եթե շարունակեի ճանապարհս՝ աղբը թողնելով այդտեղ՝ դա կլիներ սովորական բան. Նորքի զանգվածում անընդհատ աղբի կուտակումների ես հանդիպում:

 

 

Բայց ես բնականաբար տուն զանգեցի և աղջկաս խնդրեցի իջնել ու հավաքել աղբը. ինքս չէի կարող՝ կուշանայի մեքենայից: Եվ աղջիկս համարյա մթանը հավաքել է թափված աղբը և տարել գցել աղբարկղ: Ինչո՞ւ պատմեցի: Որպեսզի իրենց երևանցի համարողները հիշեն, որ մաքուր պետք է լինի ոչ միայն իրենց տունը, այլև իրենց քաղաքը: Իսկ քաղաքը մաքուր պահելը ինքնադաստիարակության ամենաթեթև միջոցներից է՝ մեծ ջանքեր չպահանջող: Եթե դրան հասնենք՝ կարող ենք նաև ավելի լուրջ հարցերում փոփոխություններ ակնկալել ինքներս մեզանից:

 

 

 

 

Վախթանգ Սիրադեղյան