Արդյո՞ք արժանի է թե ոչ Վարդան Պետրոսյանը 5 տարի պատժի: Այսօր էս հարցը ֆբ-ում ամենաքննարկվող հարցերից մեկն է ու, ինչպես միշտ, ՖԲ հայությունը բաժանվել է երկու մասի՝


1. Արժանիա՜:


2. Դատով երեխեքին հետ չես բերի:


Ես կիսում եմ երկու մասերի կարծիքները: Իհարկե, եթե մի պահ մոռանանք, որ Վարդան Պետրոսյանը ովա, ապա կարանք առանց մի վայրկյան վարանելու ասենք, որ 2 երեխայի մահվան պատճառ դարձած մարդը պետք է դատվի: (Վարդանի ով լինելու մոռանալը օգնում է միայն սթափ դատելուն):


Իհարկե նաև ճիշտ է էն վարկածը, որ 50 տարի էլ նստի մեկա երեխեքին հետ չես բերի.... Էտ էլ զուտ տրամաբանականով ճիշտա,.... Բայց էս դեպքում էլ վստահ եմ, որ հիմա բանտերում նստած մարդիկ, որոնք մեկ 98 տարեկան տատտին պատահական ավտոյի տակ է քցել սպանել, նստած մարդն էլ 80 տարի էլ նստի մեկա էտ տատուն հետ չես բերի: Էս տրամաբանությամբ էլ, որ շարժվում ես, պիտի ոչ մեկ էլ չի նստի, որովհետև ինչքան էլ դատես ոչինչ հետ չես բերի:


Ես հասկանում եմ, որ երկու կողմի դատողություններն էլ ճիշտ են իրենց համար:


Մահացած երեխաների ծնողներին չես կարա ասես. ՙԴե Վարդանը, որ 1000 տարի նստի էրեխեքիդ հետ կբերես՞, քանի որ իրենց մոտ էտ տրամաբանությունը չի աշխատում, իրանք հետ բերելու մասին չեն մտածում էլ, իրենք սգում են, իրենք ուզում են մեղավորը պատիժ կրի, որ գոնե սրտները հովանա ու իրենց համար կարևոր չի՝ Վարդանը ովա, իրենց համարը Վարդանը իրենց երեխեքի մահվան մեջ մեղավորնա:
Վարդանի երկրպագուների ու հարազատներին էլ եմ հասկանում, որ իրենք ասում են մեկա էտ երեխեքին հետ չես բերի, նստելու իմաստը որնա հաշտվեք ու վերջ ու մենք էլ ենք սգում ձեր ցավը: Էս կողմն էլ իրա կողմիցա ճիշտ ասում:


Այնպես, որ ինչքան էլկ ուզում եք առաջին գրած հարցիս պատասխանը փնտրեք, միևնույն է չեք գտնի, քանի որ քննարկամ երկու կողմերն էլ իրենց հերթին իրենց համար ճիշտ են:

 

 

Անկախ Հայաստան