Ամալ Քլունիի և Ջեֆրի Ռոբերթսոնի ներգրավվածությունը Փերինչեքի դեմ գործում իսկական ֆուրոր է առաջացրել համաշխարհային մամուլում: Առաջատար պարբերականների գերակշիռ մասը' Time, Hoffington Post, UK Independent, New York Post, ինչպես նաև Cosmopolitan, People, Elle, Harper's Bazaar, Access Hollywood և շատ այլ հայտնի ամսագրեր լայն անդրադարձ են կատարել դատական գործընթացին, հայկական կողմի փաստարկներին ու թուրքական կողմի ժխտողական քաղաքականությանը: Ավելին, ամսագրերը քննարկման առարկա են դարձրել նաև Քլունիի զգեստները և նրա կեցվածքը' որպես լուրջ գործում լուրջ փաստաբանի: Դեռ դատական գործի արդյունքը պարզ չէ, բայց հայկական կողմի մեդիա կամպանիան իրապես հաջողված է: Արդյունքում Yahoo- որոնողական համակարգի թոփ տասնյակի թեմաներից մեկը հենց Հայոց Ցեղասպանությունն է դարձել:

 

 

Կնյազ Սարոյան