Ուկրաինական ճգնաժամը նոր իրողությունների առաջ է կանգնեցնում Ռուսաստանին:Վերջին օրերին ականատեսը եղանք լայնամաշտաբ ռազմական բախումների, որը ցույց է տալիս կողմերի և գեոքաղաքական գլխավոր խաղացողների ծայրահեղ հակադիր մոտեցումները:
Ներկայումս արևմուտքի տնտեսական պատժամիջոցնեի տակ ճգված և տնտեսական ճգնաժամի առջև կանգնած Ռուսատանին ոչ մի կերպ ձեռնտու չէ ներքաշված մնալ Ուկրաինայի հարավ-արևելքում լայնամաշտաբ հակամարտության մեջ:Ռուսատանը ներկայումս ցանկանում է ամեն կերպ պահպանել վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանցկի ներկայիս տարածքների վրա և Ուկրաինային խաղաղություն պարտադրել հենց այս պայմաններով:
Սակայն հակամարտության հետագա էսկալացիան տանում են նրան որ Ռուսաստանը շարունակելու է ներքաշված մնալ հակամարտության մեջ և նոր տարածքների վրա վերահսկողություն հաստատել:Փաստորեն Արևմուտքին ներկայումս հաջողվում է տնտեսական պատժամիջոցներին զուգահեռ ՌԴ-ին պահել հակամարտ գործողությունների մեջ:
Ռոբերտ Անտոնյան