Փորձը ցույց է տալիս, որ երբ հանրային խաղաղ պահանաջներին խառնվում են կուսակցական, քաղաքական պատվեր կատարողներն, ամեն ինչ պղտորվում է և արդյունքում իմաստազրկվում է նախաձեռնությունը:


Կառավարության առաջ ՓՄՁ-ների թեմայով բողոքի ակցիայի ընթացքում հռետորների շարքում էր ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի զինակիցներից մեկն, ով իբրև թե հանդես էր գալիս որպես տոնավաճառի ներկայացուցիչ, սակայն իրականում ԲՀԿ գրասենյակի աշխատակից է... Խոսքը Արտակ Խաչատրյանի մասին է, ով իր ելությով քաղաքացիների խաղաղ բնույթի ակցիային ոչ միայն քաղաքական աստառ տվեց, այլ անհարկի ծայրահեղացրեց և ոչ կոռեկտ արտահատություններ արեց:


Պատահական չէր, որ ակցիայի մասնակիցների նախնական ցափահարությունները գնալով նվազեցին, քանզի բողոքի անկեղծ ձայն բարձրացնող մարդիկ չէին ընկալում ԲՀԿ-ականի խիստ քաղաքականցված ու անադեկվատ խոսելաոճը:

 

 


Արման Ղարիբյան