Համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, 2014-ի հունվար-դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերությունը 2,7 տոկոս աճ է արձանագրել, իսկ արտադրանքի ծավալները կազմել են 1 տրլն 288 մլրդ 155 մլն դրամ: 2013-ին այդ ցուցանիշը 1 տրլն 240 մլրդ 578 մլն դրամ էր:


Ընդ որում, նոյեմբերի նկատմամբ արդյունաբերության ծավալներն աճել են 2,7 տոկոսով, նախորդ տարվա' 2013-ի դեկտեմբերի նկատմամբ' 4,3 տոկոսով:


Տեղեկացնենք, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը գումարային առումով 2-րդն է տնտեսության ճյուղերի մեջ, զիջելով միայն առեւտրի շրջանառության ծավալներին:

 

 

 Վաչագան Գևորգյան