ԸՆԿԱ՛Վ... ՓԱ՛ՌՔ... ՀԱՎԵՐԺ ՓԱ՛ՌՔ

 

այե՛ր, գիտե՞ք, որ մարտիկների բարոյական ոգին բարձր պահելու նպատակով Գարեգին Նժդեհը հրամայում է, որ առավոտյան, զորամասում անվանացուցակների ստուգման ժամանակ նախ հիշատակվեն ազատագրական պայքարի ընթացքում նահատակված երեք հերոսների խնկելի անուններ: Երբ զորամասի հրամանատարը տալիս էր նվիրական անունը, զորաշարքի առաջին զինվորը պատասխանում էր. «Ընկա՛վ»: Նույն շարքի երկրորդ զինվորն ասում էր. «Փա՛ռք», իսկ ամբողջ զորաշարքն ավելացնում էր՝ «Հավե՛րժ փառք»: