Հողօգտագործողներին տրամադրված սերմացուի, մատչելի գնով պարարտանյութի և դիզելային վառելիքի տրամադրման, տոհմային անասնաբուծության, ենթակառուցվածքների զարգացման պետական ծրագրերն էապես նպաստել են ոլորտի առաջընթացին:

 


Մասնավորապես, արձանագրվել է հացահատիկային մշակաբույսերի արտադրության աճ, ինչը նպաստել է մեր երկրի պարենային անկախությանը: Եթե 2010 թվականին ՀՀ-ում հացահատիկի ապահովվածությունը կազմում էր 36 տոկոս, ապա 2014-ին այն հասել է 51 տոկոսի: 2014-ին ավելացել են նաև մշակվող հողատարածքների ծավալները՝ գրեթե 15 հազար հեկտարով, արձանագրվել է տարբեր գյուղմթերքների արտադրության, մթերումների ծավալների էական աճ:

 


Այս մասին զեկուցել է գյուղատնտեսության նախարարը վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

 

 

Անի Սանոսյան