Ռուսաստանի կողմից Հայաստանի հերթական ստորացումը եղավ Հայաստանում ՌԴ դեսպանատան հայտարարությունը: «Մեծ եղբոր» ներկայացուցիչները ցավակցել էին փոքրիկի մահվան կապակցությամբ՝ ձեռքի հետ էլ կոչ արել նույնիսկ այս պայմաններում մարդկային լինել: Ինչ խոսք, ռուսական ցինիզմը սահման չունի:
Հետաքրքիր է, որ նույն հայտարարության մեջ ռուսները իրենց ազգակից ստահակի հետ կապված մի քանի վարկած են դրել շրջանառության մեջ, բայց ինչ վարկած էլ լինի, միայն իրենց համար է ամոթալի ու փաստում է միայն իրենց անկարողությունը: Տարօրինակ է նաեւ, որ ռուսները զանազան «մեսիջների»միջոցով ու հայ չինովնիկների եւ «գործիքների» շուրթերով կոչ են անում չքաղաքականացնել կատարվածը, մինչդեռ իրենց գործողություններում միշտ էլ կատարվածը քաղաքականացնելու բաղադրիչներ կան...
Հ.Գ. Շան գլուխը թաղված է Բաղրամյան 26-ում...
Սերժ Կանայան