Այսքան օր չէի գրում, բայց ամեն դեպքում, ինչպես շատերիս մոտ հարցեր են առաջացել, որոնց պատասխան դեռ չեմ ստացել:
1. Որ ժամին է կատարվել սպանությունը: Վեցին, ըստ հարևանուհու ասածի, թե ավելի ուշ ?
2. Ինչպես կարելի է չլսել քսանից ավելի կրակոց : Ինչքան հասկանում եմ ինքնաձիգի վրա խլացուցիչ չի եղել ?
3. Որտեղ էին արտագնա աշխատանքների գնացել սպանված ընտանիքի տղամարդիկ, իմ ունեցած տեղեկությունների շրջանակը' Ռոստովից մինչև Չիտա:
4. Ինչն է պատճառը, որ կասկածյալը իր հոժար կամքով հարազատ տան կողքից' Չիտայից տեղափոխվում է Գյումրի դեկտեմբերի սկզբին:
5. Ըստ լուրերի, կասկածյալին տան մոտ էլի են տեսել, հաստատվում է այդ տեղեկությունը թե ոչ?
6. Ըստ Գյումրիի մարզպետի բազայից զգուշացրել էին, որ զինվոր է փախել, ստում է արդյոք մարզպետը թե ոչ ?
7. Որտեղ է իր պատիժը կրում, կամ կրել կասկածյալի եղբայրը, ինչ առնչույթւոն նա ունի հայերի հետ, որն են իր քրեական գործի մանրամասները:
Դեռևս այսքանը, չնայած հարցերը շատ են: Մեծ հաճույքով կմիանամ որևէ լրատվական կայքնի , որ կցանկանա լրագրողականհետաքննություն կատարել:
Տիգրան Քոչարյան