Հրապարակված լուրերի համաձայն Իսրայելի բանակը հրթիռային հարձակում է իրականացրել Սիրիայի հարավում գտնվող Ալ Ղանիթրե շրջանը, որը ըստ իսրայելական աղբյուրների, գլխավոր նպատակը եղել է Հիզբոլլահի հրամանատար Աբու Ալի Թաբթիանիի սպանությունը: Ենթադրվում է, որ Իսրայելի դեմ մղվող պատերազմների հավանական հրամանատարը հենց Թաբթիանին է լինելու:
Լուրերի փոխանցմամբ, Իսրայելի այսօրվա հարձակումների արդյունքում զոհվել է Հիզբոլլահի զոհված նախկին հրամանատար Էմադ Մուղնիեի որդին' Ջիհադ Մուղնիեն, որը Հիզբոլլահի մարտիկների ռազմական ուսուցիչն էր:
Հ.Գ. Նոր լուրերից իմացա, որ հիշյալ հարձակումների արդյունքում նաև զոհվել է իրանի պահակազորի անդամ Աբբաս Հիջազին: