ԻԻՀ ԱԳՆ Մուհամադ Ջավադ Զարիֆի ու ԱՄՆ պետքարտուղար Քերրի Ժնևում կայացած յոթ ժամ տևած երկկողմ բանակցությունները ավարտվեց: Երկու գործընկերները պատրաստվում են գլխավոր բանակցություններին:
Քերրիի հետ բանակցությունները ավարտելուց հետո, Իրանի ԱԳՆ Զարիֆը նախ Բեռլինում հանդիպելու է իր գերմանացի գործընկերին, հետո մեկնելով Բելգիա, հանդիպելու է ԵՄ նորանշանակ պատասխանատու Մոգերինիին և վերջում մեկնելով Փարիզ հանդիպելու է Ֆրանսիայի ԱԳՆ Լորան Ֆաբիուսին:
Նշելի է, որ վերջին շրջանում ԵՄ-ը խիստ շահագրգռված է Իրանի միջուկային հարցի դրական կարգավորմանը, որովհետեւ ՌԴ-ԱՄՆ առաջացած լարվածությունը մտահոգում է նախ և առաջ եվրոպացիներին՝ դեպի եվրոպա հոսող ռուսական գազի կասեցման սպառնալոքով: Այդ սպառնալիքի ներքո եվրոպացիները մտադիր են ռուսական գառը փոխարինել իրանական գազով, բայց դա իրականություն դառնալու գլխավոր բանալին ԱՄՆ-ի ձեռքերում է:
Բանակցությունների այս փուլին, իրանական դիվանագիտությունը փորձում է եվրոպացիներին շահագրգռել իրանի գազով ու շուկայով, այդ միջոցով մասամբ չեզոքացնելով Իսրայելական խոչընդոտը, ավելի հանգիստ բանակցություններ վարել Վեցյակի, մասնավորապես ԱՄՆ-ի հետ:
Իսկ երբ Իրանի հարցերը մասամբ կարգավորվում են Արևմուտքում, նոր խնդիրներ են ծագում արդեն Արևելյան դաշնակիցների՝ ՌԴ ու Չինաստանի կողմից:
Իսկ դեպի ԵՄ գնացող Իրանական գազի հիմնական տարանցիկ ճամբաները Իրանի համար երկուսն էին, նախ Հայաստանի տարածքով, դեպի Վրաստան ու հետո ԵՄ, որը հայկական թույլ դիվանագիտության հետեւանքով ու ՌԴ ճնշումներով տապալվեց, իսկ երկրորդը, դա Իրաք-Սիրիա-ԵՄ ճամբան էր, որը տապալվեց հիշյալ երկրներում պատերազմի վերսկսմամբ ու ԻՊ ի հայտ գալով: Ըստ երեւույթի, Իրանին մնում է Թուրքիայի տարածքը, որը երբեք ցանկալի չի եղել Թեհրանի համար: