Հարգելի և սիրելի ժողովուրդ ջան այս ինչու՞ չեք կարողանում կարևորը տարբերել երկրորդականից ու ուշադրությունը կենտրոնացնել կարևորի վրա։
Հայտնի դեպքի կարևոր հարցը ռուսական զորքի հայաստանում գտնվել-չգտնվելու հարցն է։ Իսկ թե այդ այլանդակին ով կդատի դա Ճ կարգի հարց է։ Ինչու եք մտածում որ այդ դեբիլի կյանքը կարևորություն ունի ռուսների համար ու փախցնում են որ մեր ժողովրդի զայրույթից հեռու պահեն։
Այո, նրան հանձնել են ռուսներին որ այդ երկրորդական հարցը դառնա ձեր կարևորագույն հոգսն ու դուք պահանջեք նրան այլ ոչ թե դնեք ռուսական զորքի Հայաստանում լինել չլինելու հարցը։
Համլետ Աբրահամյան