Նույն ժամին, երբ Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում տեղի էր ունենում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգստի արարողությունը, Երեւանի Ազատության հրապարակում հարյուրավոր քաղաքացիներ մոմավառություն էին կազմակերպել՝ ի հիշատակ անմեղ զոհերի:

 

Նրանք եկել էին մոմերով, ծաղիկներով, խաղալիքներով, տարբեր գրություններով: Հրապարակում էին նաեւ արարողությունը լուսաբանելու եկած ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

 

Գյումրեցի դերասան Արթուր Հակոբյանը հայ լրագրողի հետ զրույցը կիսատ է թողել՝ թիկունքում լսելով ռուս լրագրողի խոսքը: «Կներեք, բայց այս լեզուն լսել չեմ կարող»,- ասել է նա եւ հուզված հեռացել:

 

 

Արթուր Սաֆարյան