Էս էն դեպքն ա, որ լղոզելն անհնար ա:


Ժողովուրդ մի հատ համբերություն, մի հատ ՍՏՈՊ: Էս ինչ խառնաշփոթ եք ստեղծել է՞՞: Լավ ամեն ինչ հասկանալի է. կարելի ա ընդդիմադիր լինել, կարելի ա հակառուս լինել, դաժե «Շառլի էբդո» կարելի ա լինել, բայց տգետ լինել ու տգիտությունը ցույց տալ չի կարելի:


Ի՞նչ հիմքով եք սրան կամ նրան հռչակում միակ մեղավոր կամ պատասխանատու: Պարզ ա չէ՞, որ սահմռկեցուցիչ հանցանք ա կատարվել, ու էտ տեսակ հանցանքի հեղինակը չի կարա ազգություն ունենա, էտ տեսակ հանցանք կատարողը մարդ կոչվելու իրավունք էլ չունի էլ ուր մնաց ազգություն ունենալ: Հասկանում եմ, որ էս պահին մարդիկ փորձում են օգուտ քաղել «Ռուս սպա» բառից, բայց հորս արև էս թեմայից օգուտ քաղելը, դա ուղղակի վերջին պռիդուռուկություննա:


Մյուս կողմից էլ՝ պարզա ա, որ ով էլ լինի իրականացնողը, միայնակ չպիտի պատասխանատվության ենթարկվի: Երկու տարեկան էրեխու վրա ձեռք բարձրացնողը, այո, պիտի առավելագույն պատիժ ստանա, տո առավելագույնս որնա, ինչքաան պատիժ մտքներիս կա, բայց մենակով չէ, էս համբալը մենակով պատիժ չպիտի կրի, պիտի պատժվեն նաև մյուս պատասխանատուները՝ սկսած էտ զորամասի վաշտի հերթապահից մինչև հրամանատար: Ի վերջո գործ ունենք զինծառայության հետ:


Էս էն դեպքն ա, որ լղոզելն անհնար ա: Դրա համար պետք ա ավելորդ խուճապի չտրվել, ամերիկաներին, ռուսաստաններին ու մուսուլմաններին հանգիստ թողնել, ու հետևել հանցագործության բացահայտմանը՝ պահանջելով, որ պատասխանատվության ենթարկվեն բոլոր մեղավորները՝ իրագործողից մինչև հանցավոր անգործություն դրսևորածները:


Աստված ջան խնդրում եմ փոքրիկին «չտանես» մոտդ:

 

 

Անկախ Հայաստան

Անկախ Հայաստան

 

 

Անկախ Հայաստան