Անցած շաբաթ Հյուսիսային Կարոլինայի Ֆայեթվիլ քաղաքի բնակիչ 28-ամյա Զիա Սեգուլը առավոտյան ժամը 8-ին վեր կացավ, հագնվեց եւ ուղեւորվեց Ֆորտ Բրագ ռազմակայան, որտեղ ծառայում էր: Կինը՝ Թիֆանին, ճանապարհ դնելով ամուսնուն, կրկին պառկեց քնելու... Զիան շատ էր սիրում կնոջը եւ ճանապարհին նրա մտքում մի գեղեցիկ գաղափար ծագեց՝ վերադառնալ տուն եւ հաճելի անակնկալ մատուցել Թիֆանիին՝ սուրճ պատրաստել եւ մատուցել այն կնոջն անկողնում... Ու նա հետ եկավ, բացեց դուռը... Կինը լսեց դռան չխկոցը, միանգամից մտածեց, որ գող է մտել, հանեց անկողնու կողքի պահարանում պահած ատրճանակը ու երբ լսեց ննջարանի դռանը մոտեցող ոտնաձայները, կրակեց... Գնդակը դիպավ ամուսնու կրծքին... Մի անհանգստացեք՝ շուտով դուրս կգրվի հիվանդանոցից... Իսկ առայժմ կինն է նրան սուրճ մատուցում՝ անկողնում...

 

 

 

Արմեն Դուլյան