Հայաստանը ռեսուրսների տեսակետից հարուստ երկիր չէ, և դրանց համար մոտ 20 տարի տարբեր կլանների միջև մղվել է կատաղի պայքար: Հիմա երկրի և պետության ռեսուրսները մասնակիցների քիչ թե շատ համաձայնությամբ բաշխված են, նրանք բոլորն իրենց բաժինները ստացել են և հանգիստ վայելում են եկամուտները:

 


Իշխանափոխությունը ռեսուրսների վերաբաշխում է ենթադրում, արմատական վերաբաշխում, ինչին մեր երկրում ինչպես սպասող մարդիկ կան, այնպես էլ՝ դրանից խրտնող, դրանից վախեցող: Եվ մարդկանց քանակը, այս կողմից և այն կողմից, ոչինչ չի որոշում, այլ որոշիչը այն գործողություններն են, որոնց պատրաստ են գնալ ռեսուրսների վերաբաշխման կողմնակիցները և հակառակորդները:

 

 

Մովսես Դեմիրճյան